
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատարը կլքի պաշտոնը
Գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն, որը ղեկավարում է ԱՄՆ ցամաքային զորքերը Եվրոպայում և Աֆրիկայում, նաև ՆԱՏՕ-ի միացյալ բանակային հրամանատարությունը, կլքի պաշտոնը հուլիսի 2-ին, հայտնել են Պենտագոնից։
«Գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն… կհրաժարվի պաշտոնից 2026 թվականի հուլիսի 2-ին», – ասել է ԱՄՆ բանակի մամուլի խոսնակ Սինթիա Սմիթը։
Սմիթի խոսքով՝ ժամանակավոր հրամանատար կլինի ԱՄՆ ցամաքային զորքերի Եվրոպայի և Աֆրիկայի փոխհրամանատար, գեներալ Քրիստոֆեր Նորիսը։


