
ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հիմնականում կապված է նրա միջազգային ժողովրդականության հետ․ քաղաքագետ
Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հիմնականում կապված է նրա միջազգային ժողովրդականության հետ․ Lenta.ru-ին տված հարցազրույցում բացատրել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչի տեղակալ Տատյանա Ռոմանովան։
Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ իշխանություններին հաճելի է, երբ ավելի ու ավելի շատ երկրներ են ձգտում թեկնածուի կարգավիճակի։
Նա հիշեցրել է, թե ինչպես 1970-ականներին Հարավային Եվրոպայի երկրների՝ Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի դիմումները խրախուսեցին եվրոպական իշխանություններին՝ ցույց տալով, որ իրենց նախագիծն անհրաժեշտ է այլ երկրներին և արժե այն իրականացնել։
«Շատ առումներով Վրաստանի և Հայաստանի հետ հարաբերությունների հարցը կապված է ԵՄ միջազգային ժողովրդականության հետ՝ հաստատելով եվրոպական նախագծի ապագայի և դրա զարգացման մասին պատմությունը», – նշել է փորձագետը։


