
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով
Ռաիսա Մկրտչյանի երգարվեստն առանձնանում էր քնարականությամբ, արտահայտչականությամբ և բարձր կատարողական մշակույթով․ փոխանցում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Նրա կատարմամբ հնչած բազմաթիվ երգեր դարձել են հայկական էստրադայի դասական նմուշներ և շարունակել են սիրվել տարբեր սերունդների կողմից, իսկ հոբելյանական համերգներն ու ստեղծագործական երեկոները մշտապես արժանացել են լայն հասարակական արձագանքի՝ վկայելով երգչուհու բացառիկ հեղինակության և սիրված լինելու մասին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և երգչուհու արվեստի երկրպագուներին և տեղեկացնում, որ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով:
Հոգեհանգստի և վեջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ», – տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:


