ABCMEDIA
Մոսկվան կհամագործակցի Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կհամագործակցի Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կհամագործակցի Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մոսկվան վերահաստատում է իր հաստատակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության բոլոր ձևերին և դրսևորումներին հակազդելու գործում»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են նաև, որ Ռուսաստանն առաջին երկրներից է եղել, որը դատապարտել է Իրանի Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունը։