ABCMEDIA
Ալիևը շարունակում է սպառնալ

Ալիևը շարունակում է սպառնալ

Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ Ալիևը ոգևորվել է։ Ջերմուկն ու Երևանը «ադրբեջանական հին քաղաքներ» հռչակելուց հետո անցել է սպառնալիքների։ Մի քանի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցից հետո, երբ վերջինս պնդում էր, թե խաղաղության պայմանագիրն ապահովելու է ՀՀ տարածքների անվտանգությունը, թշնամի պետության ղեկավարը հոխորտում է՝ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Ալիևի այս հայտարարությունները երկրում սպասվող նախագահական ընտրության հետ կապել չի կարելի․մասնագետները վստահեցնում են՝ բռնապետական երկրում նախընտրական քարոզարշավին նման հայտարարություններ անելու շարժառիթ չկա․ Ալիևը միևնույնն է վերընտրվելու է։