ABCMEDIA
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Նոյեմբերի 29-ին, ժամը
19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային
ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության
40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր
քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

 Էպիկենտրոնային գոտում
ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

 Երկրաշարժը զգացվել
է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Ազատամուտ
գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

 Ադրբեջանի Հանրապետական
սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդմամբ՝ ցնցումները զգացվել են նաև Եվլախ
ու Գյանջա (Գանձակ) քաղաքներում։