ABCMEDIA
Հայաստանն ու Ղազախստանը համաձայնել  են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը համաձայնել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ու «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» ընկերությունն այսօր բանակցություններ են անցկացրել Երևանում։  Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության և այլնի առումով։

Հայկական կողմը հատկապես հետաքրքրված էր ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ոլորտում Ղազախստանի փորձով։ Երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթներ հաստատելու հարցում փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել։

Հարկ է նշել, որ 2023 թվականին Հայաստանի ավիացիոն իշխանություններն աջակցել են Ղազախստանի՝ «Եվրասիական քաղաքացիական ավիացիայի համաժողով» ստեղծելու նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։