
Սանիտարական անբարենպաստ պայմաններ, բժիշկների պակաս, հիվանդությունների բռնկման վտանգ․ Վենեսուելայում երկրաշարժերից հետո բժշկական ճգնաժամ է
Հունիսի 24-ին Վենեսուելայում գրանցված երկու երկրաշարժերից հետո հազարավոր վենեսուելացիներ քնում են գերբեռնված ապաստարաններում կամ բաց երկնքի տակ՝ առանց մաքուր ջրի հասանելիության․ գրում է Euronews-ը։
Մարդասիրական օգնությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցները ահազանգում են՝ երկրաշարժերի հետևանքով երկրում առաջացել է բժշկական լուրջ ճգնաժամ, որը, եթե շուտափույթ չլուծվի, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է մարդկային նոր կորուստների պատճառ դառնալ։ Երկրում արձանագրվել է բժիշկների լուրջ պակաս։
Հումանիտար աշխատանքներում ներգրավված աշխատակիցները նաև նախազգուշացնում են, որ ենթակառուցվածքներին հասցված մեծ վնասը կարող է առավել տուժած համայնքներում նպաստել հիվանդությունների բռնկումներին։
Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար վերջին օրերին Վենեսուելա է ժամանել մոտ 50 միջազգային թիմ։ Ըստ երկրի պաշտոնյաների՝ երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 2295 մարդ, իսկ ավելի քան 11․000-ը՝ վիրավորվել։


