
Կալիֆոռնիայում կսահմանվի Բրյուս Լիի օր
Մարտարվեստի լեգենդ Բրյուս Լին կդառնա Կալիֆոռնիայի պատմության մեջ չինական ծագմամբ առաջին ամերիկացին, որի պատվին կսահմանվի իր անունը կրող ամենամյա օր․ գրում է Euronews-ը։
Նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է հրամանագիր, որով մայիսի 17-ը պաշտոնապես սահմանվում է որպես Բրյուս Լիի օր։
Սան Ֆրանցիսկոյում ծնված Լին իր մանկությունն անցկացրել էր Հոնկոնգում, իսկ Սան Ֆրանցիսկո վերադարձել 1959 թվականի մայիսի 17-ին, երբ արդեն 18 տարեկան էր։ Նրա անունը կրող օրվա ընտրությունը հենց սրանով է պայմանավորված։
Լիի դուստրը՝ Շենոնը, որը Bruce Lee Foundation-ի գործադիր տնօրենն է, նշել է, որ այս որոշումը վկայում է իր հոր՝ որպես մշակույթների միջև կամրջի, մնայուն ժառանգության մասին։


