02 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հագուստ, որը հիմնականում պատրաստված է թունավոր նյութերից․ ԵՄ-ն խստացնում է վերահսկողությունն առցանց հարթակներից ներմուծումների վրա

Հագուստ, որը հիմնականում պատրաստված է թունավոր նյութերից․ ԵՄ-ն խստացնում է վերահսկողությունն առցանց հարթակներից ներմուծումների վրա

ԵՄ-ն տարեկան գնում է արագ նորաձևության (fast fashion) արտադրության համար անհրաժեշտ մոտ 4.5 միլիոն տոննա տեքստիլ։ Ամեն օր ԵՄ տարածք է մտնում առցանց առևտրի հարթակներից գնված ավելի քան 5.8 միլիոն ցածրորակ արտադրանքի ծանրոց, իսկ Shein-ը, Temu-ն, AliExpress-ը և նմանատիպ հարթակներն ամսական ավելի քան 400 միլիոն գնորդ են գրավում եվրոպական շուկայում․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ նման հարթակներում վաճառվող հագուստի ավելի քան 90 տոկոսը պատրաստված է էժան սինթետիկ պոլիմերներից՝ ինչպիսիք են պոլիեսթերը, էլաստանը և նեյլոնը։ Այս հագուստներն, ըստ էության, փափուկ պլաստիկներ են, որոնք չեն քայքայվում բնական ճանապարհով և ժամանակի ընթացքում վերածվում են միկրոպլաստիկների։

Մինչ այժմ այս արտադրանքներն անմիջապես արտերկրի գործարաններից առաքվում էին սպառողներին՝ շրջանցելով ԵՄ-ում գործող վնասակար քիմիական նյութերի և բաղադրիչների նկատմամբ վերահսկողությունը։ ԵՄ-ի մաքսային նոր հրահանգի համաձայն՝ յուրաքանչյուր ներմուծվող փաթեթի համար կպահանջվեն էլեկտրոնային հետևման տվյալներ, որոնք առաքման ողջ ընթացքում թույլ կտան մաքսային ծառայությանը հետևել փաթեթի շարժին։ Այսպիսով ծառայությունը կկարողանա ստուգել բեռները՝ հայտնաբերելու անվտանգության խախտումներ՝ նախքան դրանց մուտքը Եվրոպա։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող BEUC կազմակերպության աշխատակից Պելե Մուսի խոսքով՝ «ամեն վայրկյան մոտ 200 ապրանք է մուտք գործում ԵՄ տարածք»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026