
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
Երևանի կենդանաբանական այգում այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներին՝ մանուլներին՝ Մանոյին և Նանոյին։ Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։
«Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։


