02 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսկ ո՞վ է ԱԱ-2026-ի գլխավոր հաղթողը․ ֆուտբոլային կարիերան վաղուց ավարտած Դևիդ Բեքհեմը մրցաշարի ընթացքում հնարավոր է՝ վաստակի մոտ 25 միլիոն դոլար

Իսկ ո՞վ է ԱԱ-2026-ի գլխավոր հաղթողը․ ֆուտբոլային կարիերան վաղուց ավարտած Դևիդ Բեքհեմը մրցաշարի ընթացքում հնարավոր է՝ վաստակի մոտ 25 միլիոն դոլար

Պարտադիր հիդրացիոն դադարներն արդեն իսկ հասցրել են դառնալ 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենահակասական նորամուծություններից մեկը՝ զայրույթ առաջացնելով միլիոնավոր երկրպագուների շրջանում։ Եթե նախկինում հանդիպումը բաժանվում էր երկու խաղակեսի, և դադար լինում էր միայն մեկ անգամ, ապա հիմա մրցավարը յուրաքանչյուր խաղակեսի ընթացքում մեկ անգամ 3 րոպեով հավելյալ դադարեցնում է խաղը գրում է Daily Mail-ը։

Հավելյալ ընդմիջումները թույլ են տալիս խաղացողներին ջուր խմել և զովանալ, իսկ դրանց ներմուծումը բացատրվում է նրանով, որ խաղերն անցկացվում են շատ շոգ եղանակին։ Երկրպագուների շրջանում, սակայն, դադարների վերաբերյալ զայրույթն ամենևին էլ կապված չէ ֆուտբոլիստների զովանալու հետ այս հիդրացիոն դադարները հեռարձակող ընկերություններին լրացուցիչ գովազդային ժամանակ են տալիս։

Սակայն կա առնվազն մեկ մարդ, որին այս դադարները միանգամայն ձեռնտու են, և դա Դևիդ Բեքհեմն է։

Թեև արդեն շուրջ երկու տասնամյակ է անցել այն օրից, երբ նա վերջին անգամ Աշխարհի առաջնությունում հանդես եկավ Անգլիայի հավաքականի կազմում, այսօր, առանց անգամ խաղադաշտ դուրս գալու, նա, կարծես, դառնում է մրցաշարի գլխավոր հաղթողներից մեկը։

Ինչպես հայտնում է Mail on Sunday-ը, Անգլիայի հավաքականի նախկին ավագն ԱՄՆ-ում անցկացվող 40-օրյա Աշխարհի առաջնության ընթացքում հեռուստատեսային բազմաթիվ գովազդային արշավների շնորհիվ կարող է վաստակել շուրջ 19 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար)։ Իսկ այդ եկամուտներում առանցքային դեր ունեն հենց խաղերի ընթացքում նախատեսված ջուր խմելու դադարները։

51-ամյա Բեքհեմը հայտնվել է այս տարվա Աշխարհի առաջնությանը նվիրված մի շարք հայտնի ապրանքանիշների գովազդներում՝ Pepsi, McDonald’s, Lay’s չիպսեր, Stella Artois, Home Depot, Bank of America, Verizon և Adidas։ Չորեքշաբթի Շոտլանդիա-Բրազիլիա հանդիպման ժամանակ նրա մասնակցությամբ գովազդները ցուցադրվել են թե՛ նախախաղային շոուի ընթացքում, թե՛ խաղի ընթացքում՝ հիդրացիոն դադարների ժամանակ, թե՛ ընդմիջմանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026