02 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ–ում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. ՆԳ նախարար

ՀՀ–ում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. ՆԳ նախարար

ՀՀ–ում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի․ այսօր Կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը նշեց, որ վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի կարողանան անցնել նաև գործնական քննություն։

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձանց, ապա, ըստ նախարարի,  հուլիսի 6-ից նրանք կարող են դիմել, վճարել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը` առանց քննության։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026