02 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասկը հերքել է WSJ-ի լուրը, թե SpaceX-ը ներդրողներին ներկայացրել է սմարթֆոնին նմանվող AI սարքի նախատիպ

Մասկը հերքել է WSJ-ի լուրը, թե SpaceX-ը ներդրողներին ներկայացրել է սմարթֆոնին նմանվող AI սարքի նախատիպ

Իլոն Մասկը հերքել է The Wall Street Journal-ի (WSJ) հաղորդումն այն մասին, թե իր SpaceX ընկերությունը խոշոր առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) կարճ ժամանակ առաջ ներդրողներին և այլ շահագրգիռ կողմերի ներկայացրել է AI սարքի նախատիպ․ գրում է Reuters գործակալությունը։

«Բացարձակ սուտ է», – X-ի իր էջում գրել է Մասկը։

Ավելի վաղ, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, The Wall Street Journal-ը հայտնել էր, որ SpaceX-ը ներդրողներին ներկայացրել է սմարթֆոնի նման խելացի սարքի նախատիպ՝ նախատեսված փոխելու մարդկանց՝ արհեստական բանականության հետ հաղորդակցության ձևը։ Չի նշվում, սակայն, ինչպես է սարքն աշխատելու կամ ինչ հնարավորություններ է ունենալու։ Ըստ հրապարակման՝ այն, ամենայն հավանականությամբ, կունենա սեփական օպերացիոն համակարգը։

The Wall Street Journal-ի հաղորդման մեջ նշվում է նաև, որ SpaceX-ը ներդրողներին հայտնել է, որ նախագիծը դեռևս գտնվում է վաղ փուլում, սարքի դիզայնը դեռ փոփոխվում է, և որ որևէ երաշխիք չկա, որ այն, ի վերջո, կարտադրվի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026