03 Հուլ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր հրդեհ՝ Արմավիրում․ «ՎԱԶ 2107»-ը մոխրակույտի է վերածվել

Խոշոր հրդեհ՝ Արմավիրում․ «ՎԱԶ 2107»-ը մոխրակույտի է վերածվել

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է չոր խոտածածկ տարածք և կրակը մոտենում է տանը։

Դեպքի վայր է մեկնել 2մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի Սարգիս Սարգսյան փողոցի 10-րդ տանը։ Այրվել է բակի խոտածածկ տարածքը, բակում գտնվող փայտե արկղերը և մոխրակույտի է վերածվել բակում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026