
Սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն․ Իվետա Տոնոյան
Մեզ համար անսպասելի չէր այս խայտառակ որոշումը․ այսպես մեկնաբանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը։«Մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին»,-ասաց Իվետա Տոնոյանը։
«Ես իրականում ցավում եմ, որ գործող իշխանության կոնկրետ և ուղիղ հրահանգով ՀՀ իրավական համակարգը դարձել է ձեռնասուն կամակատար և կայացնում է նման խայտառակ որոշում։ Սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն»,-հավելեց խոսնակը։


