
Զելենսկին անօդաչու սարքերի վերաբերյալ նոր համաձայնագրեր է կնքել եվրոպական երկրների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչու սարքերի վերաբերյալ 3 նոր համաձայնագիր է ստորագրել Դանիայի, Էստոնիայի և Նիդեռլանդների հետ․ գրում է Reuters գործակալությունը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ համաձայնագրերի շրջանակում այս երեք երկրների հետ կիսվել է ՌԴ-ի հետ ավելի քան 4 տարվա պատերազմի ընթացքում մարտական անօդաչու սարքերի վերաբերյալ կուտակած փորձով։ Համաձայնագրերի կնքման մասին Զելենսկին հայտնել է սոցցանցում կատարած գրառումներում՝ հավելելով, որ Կիևն արդեն իսկ 9 նմանատիպ համաձայնագիր է կնքել։


