
«Նիկոլ կեղծարարի» օրոք քրգործերը մարդկանց ճնշելու միջոց են․ կին գործիչներն աջակցում են Արեգնազ Մանուկյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության կանայք աջակցում են երեկ կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին։
Գոհար Մելոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։
Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնելն էլ՝ արդարադատություն չէ»։
Արեգա Հովսեփյանն էլ նշում է, որ կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունն արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։
«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումներն օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ՝ մեկ անձի քմահաճույքով:
Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է»,- շեշտում է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը:


