13 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, 22-ը՝ ծանր վիրավորվել

Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, 22-ը՝ ծանր վիրավորվել

Կիրակի ուշ երեկոյան Բանգկոկի բարերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, 22-ը՝ ծանր վիրավորվել․ գրում է BBC-ն։

Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել է Բանգկոկի հանրահայտ Չատուչակ շրջանում գտնվող բարի բեմին հարակից հատվածում, ապա կայծակնային արագությամբ տարածվել։ Հրդեհի հետևանքով անջատվել է էլեկտրամատակարարումը։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է՝ ինչպես են խուճապահար այցելուները փախչում բարից՝ ոմանց հագուստը կրակի մեջ։

Բանգկոկի աղետների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության նախնական քննության տվյալներով՝ հրդեհի հավանական պատճառը կարող էր լինել օդորակիչի էլեկտրական կարճ միացումը․ այնուամենայնիվ, միջադեպի պաշտոնական պատճառը դեռևս չի հրապարակվել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026