
Սա բացարձակապես ամոթալի վերաբերմունք է․ Կոբախիձեն՝ Կալլասի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը։
Նա ԵՄ գերագույն ներկայացուցչի կողմից վրաց ժողովրդի կամքը չճանաչելը և դրա նկատմամբ նրանց դիմադրությունն անվանել է շատ լուրջ և ամոթալի իրադարձություն:
«Եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունն իր տարածքի 20 տոկոսի նկատմամբ, ապա տիկին Կայա Կալլասը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունն իր տարածքի 100 տոկոսի նկատմամբ։ Սա բացարձակապես ամոթալի վերաբերմունք է»,-ասել է Կոբախիձեն։
Կայա Կալլասը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել վրաց ժողովրդին, այլ ոչ թե՝ Վրաստանի կառավարությանը։


