ABCMEDIA
Հակառուսականության մրցույթ իշխանավորների միջև

Հակառուսականության մրցույթ իշխանավորների միջև

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձում է Փաշինյանից ավելի Նիկոլ երևալ։ Եթե փորձենք հիշել հակառուսական գործունեությամբ ու հայտարարություններով ավելի շատ աչքի ընկած այլ պետական գործչի, բավականին բարդ կլինի, նույնիսկ՝ անհնար։

Վերջին «բեմելն» էլ Շվեյցարիա գործուղումն է։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այնտեղ է մեկնել մասնակցելու «Ուկրաինայի խաղաղության բանաձևը» խորագրով հանդիպմանը։

Այսքանով հանդերձ՝ Ռուսաստանից պահանջում են լոյալություն ու պարտականությունների կատարում, բայց իրենք ամեն հնարավոր տեղից խոսում, ակնարկում են արտաքին վեկտորի փոփոխության մասին ու արևմտյան գերտերություններին գրեթե հավատարմության երդում տալիս։