
ԵՄ-ը փորձում է ընդլայնել ազդեցությունը ՀՀ-ում, մինչ այն մի շարք գործոններով կապված է ՌԴ-ի հետ․ մամուլի ամփոփում
Հարավային Կովկասը Եվրասիայի ամենաբարդ և միաժամանակ ռազմավարական առումով կարևոր տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ խոշոր տերությունների շահերը հատվում են, տարբեր քաղաքական վեկտորներ բախվում են, և պատմական հակասությունները հաճախ համընկնում են ժամանակակից օրակարգի հետ. գրել է КоммерсантЪ-ը։
Քաղաքական և անվտանգային առաջնահերթությունները նույնպես կարևոր են։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը դիտարկում է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափը՝ որպես հակամարտությունների կարգավորման հիմք և հակամարտությունների նվազեցման ու տարածաշրջանում համագործակցության ճարտարապետություն ձևավորելու հարթակ՝ հիմնված «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի վրա։ Այս սկզբունքը նշանակում է, որ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և զարգացման հարցերը պետք է լուծվեն հիմնականում տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կողմից, այլ ոչ թե՝ արտաքին գործիչների կողմից։
Չնայած երկկողմ հարաբերություններում առկա մի շարք դժվարություններին՝ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է ոչ միայն ՀԱՊԿ-ի (Երևանը մնում է կազմակերպության անդամ, չնայած հայտարարել է այս կառույցին իր մասնակցության «սառեցման» մասին) և ԵԱՏՄ-ի շրջանակներում, այլև՝ խոշորածավալ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերով։
Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլևի խոսքով՝ Հայաստանում ԵՄ նոր կառուցվածքն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ պայքարին։ Վերլուծաբանը RT-ի հետ զրույցում նշել է, որ Բրյուսելը հանրապետությունում ստեղծում է ազդեցության լայն ցանց։
Նմանատիպ կարծիք ունի նաև ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։
«Եվրոպական Միության կառույցները վաղուց են ներկա Հայաստանում՝ քաղաքացիական հասարակության մակարդակով։ Այս փոքր երկրում գործում են բազմաթիվ տարբեր կազմակերպություններ, մեկ շնչի հաշվով ՀԿ-ների թիվը անհավանական է և, հավանաբար, գերազանցում է հետխորհրդային տարածքում առկա բոլոր նմանատիպ օրինակները։ Սա ցույց է տալիս, որ Եվրամիությունը շատ սերտորեն համագործակցում է Հայաստանի և նրա հասարակության հետ՝ հետապնդելով մեկ պարզ նպատակ՝ հեռացնել Երևանը Մոսկվայի աշխարհաքաղաքական, տնտեսական և առևտրային ազդեցությունից», – ընդգծել է RT-ի աղբյուրը։
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու Փաշինյանի ուղղությունը անխուսափելիորեն կվնասի հայկական բիզնեսին և Հայաստանի ընդհանուր տնտեսական համագործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։


