17 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխվել է ճապոնական կայսերական գահի իրավահաջորդության կարգը

Փոխվել է ճապոնական կայսերական գահի իրավահաջորդության կարգը

Ճապոնիայի խորհրդարանն ուրբաթ ընդունել է Կայսերական տան մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ, որը կարգավորում է կայսերական գահի իրավահաջորդության կարգը․ գրում է Euronews-ը։

Փոփոխությունները թույլ կտան կայսերական ընտանիքին որդեգրել 15 տարեկանից բարձր արական սեռի հեռավոր ազգականների, որոնց ապագա որդիները կկարողանան հավակնել գահին։

Նոր օրենքը նաև հնարավորություն կտա արքայադուստրերին պահպանել իրենց տիտղոսը՝ ոչ կայսերական ընտանիքի անդամի հետ ամուսնանալուց հետո։

Այդուհանդերձ, պահպանվում է կանանց՝ գահ բարձրանալու արգելքը՝ չնայած կայսր Նարուհիտոյի 24-ամյա դստեր՝ արքայադուստր Աիկոյի մեծ ժողովրդականությանը։

Գործող կանոնների համաձայն՝ գահի իրավահաջորդությունը կանցնի Նարուհիտոյի կրտսեր եղբորը՝ 60-ամյա թագաժառանգ Ֆումիհիտոյին, այնուհետև՝ նրա եղբորորդուն՝ 19-ամյա արքայազն Հիսահիտոյին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026