19 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի ստորագրությունն արժեք չունի․ Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ժողովրդին

Թրամփի ստորագրությունն արժեք չունի․ Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ժողովրդին

ԱՄՆ-ն, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ապացուցում է՝ իր խոստումներին հնարավոր չէ վստահել․ իրանցիներին հղած ուղերձում ասել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդը։

Մոջթաբա Խամենեին նշել է, որ արժեք չունի Թրամփի՝ որևէ փաստաթղթի կամ համաձայանգրի տակ դրած ստորագրությունը։

«Մենք և մեր դաշնակիցները կարևոր դաս ենք տվել Վաշինգտոնին ու զգուշացրել է՝ եթե չդադարեցնի Իրանի դեմ հարձակումները, Թեհրանը կանցնի հարձակողական գործողությունների»,- նշել է նա

Գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել է նաև, որ Իրանը չի ընդունելու արտաքին ուժերից թելադրվող պայմաններն ու շարունակելու է առաջնորդվել սեփական շահերով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026