21 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆուտբոլասերները չեն ներել․ սուլոցներ՝ ուղղված Թրամփին և Ինֆանտինոյին՝ Աշխարհի առաջնության գավաթի հանձնման արարողության ժամանակ

Ֆուտբոլասերները չեն ներել․ սուլոցներ՝ ուղղված Թրամփին և Ինֆանտինոյին՝ Աշխարհի առաջնության գավաթի հանձնման արարողության ժամանակ

Կիրակի ԱՄՆ-ի MetLife մարզադաշտում կայացած Աշխարհի առաջնության գավաթի հանձնման արարողության ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն դուրս եկան խաղադաշտ, տրիբունաներից սուլոցներ էին հնչում․ գրում է Reuters գործակալությունը։ 

Երկրպագուները դադարել են սուլել, երբ Թրամփն ու Ինֆանտինոն սկսել են ֆուտբոլիստներին և մարզիչներին հանձնել մեդալները։

Մեդալների և գավաթի հանձնման արարողությունից հետո, սակայն, ԱՄՆ նախագահը նախընտրեց մնալ պատվո հարթակում՝ իսպանացի ֆուտբոլիստների կողքին։ Իսկ, երբ թիմի ավագ Ռոդրին պատրաստվում էր թիմային լուսանկարի համար բարձրացնել գավաթը, Թրամփին խնդրեցին մի կողմ անցնել։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտնվել էր 2026 թվականի Աշխարհի առաջնության ամենամեծ սկանդալի կենտրոնում, երբ ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի հետ նրա հեռախոսազրույցից հետո չեղարկվեց ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունին տրված կարմիր քարտը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026