
«Թրամփի քարտը» հաղթեց ՖԻՖԱ-ի կարմիր քարտին․ Թրամփի զանգից հետո չեղարկվել է ամերիկացի ֆուտբոլիստին տրված կարմիր քարտը
Երբ ֆուտբոլիստն Աշխարհի առաջնության խաղի ժամանակ կարմիր քարտ է ստանում, ստիպված է լինում բաց թողնել հաջորդ հանդիպումը… բացառությամբ դեպքերի, երբ միջամտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ գրում է Euronews-ը։
«Ամո՛թ», – այսպես է արձագանքել Բելգիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը ՖԻՖԱ-ի որոշմանը, որով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ ԱՄՆ նախագահի անձնական հեռախոսազրույցից հետո չեղարկվել է ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունին տրված կարմիր քարտը։
Բալոգունը կարմիր քարտ ստացել էր բոսնիացի պաշտպան Տարիկ Մուհարեմովիչի ոտքին կանգնելու համար և պետք է բաց թողներ այսօր Բելգիայի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպումը։ Սակայն մեկ հեռախոսազանգ, և կարծես՝ որոշում կայացնողը Թրամփն է։
«Շնորհակալություն ՖԻՖԱ-ին՝ ճիշտ քայլ կատարելու և մեծ անարդարությունը վերացնելու համար», – Truth Social հարթակում գրել է Թրամփը։
«Չգիտեի, որ Աշխարհի առաջնությունում հուլիսի 5-ն իրականում ապրիլի 1-ն է։ Սա ապրիլմեկյան կատակ է», – ասել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան։


