21 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան-Գյումրի ճանապարհին 40-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է․ կան վիրավորներ. Shamshyan.com

Երևան-Գյումրի ճանապարհին 40-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է․ կան վիրավորներ. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 37-ամյա Կարմեն Ս․-ն, 13-ամյա Ս․ Փ․-ն, 7-ամյա Ի․ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026