21 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականն արժանացել է ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակին

Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականն արժանացել է ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակին

Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականն արժանացել է ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակին (FIFA Fair Play Award)՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում արդար խաղի համար։

Նիդեռլանդները հասել է մրցաշարի 1/16 եզրափակիչ, սակայն պարտվել է Մարոկկոյին լարված պայքարում։ Հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, և Մարոկկոն հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում՝ 3-2 հաշվով։ Նիդեռլանդների ֆուտբոլիստները ցուցադրել են կարգապահություն. չորս խաղում նրանք ստացել են ընդամենը երեք դեղին քարտ և ոչ մի անգամ չեն հեռացվել խաղադաշտից։

Իսպանիան դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Արգենտինային։ Անգլիան նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար խաղում 6-4 հաշվով հաղթելով Ֆրանսիային։ 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026