
Բյուրեղավանում ջրից 14 նմուշառում է արվել․ մի քանիսում շեղումներ են եղել
Բյուրեղավանում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ. 14 նմուշառում արվել է ջրից, 13-ը՝ բուժառուներից․ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, իսկ կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։
«Ջրային այն կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում»,- փոխանցում են ՀՎԿԱԿ-ից։


