21 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ Shamshyan.com

Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Մ․-ն տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև ցուցաբերելով ոչ ադեկվատ վարքագիծ՝ տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի ինքնությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026