21 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՖԻՖԱ-ն կարգապահական քննություն է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ

ՖԻՖԱ-ն կարգապահական քննություն է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ

ՖԻՖԱ-ն կարգապահական քննություն է սկսել Արգենտինայի ազգային հավաքականի նկատմամբ՝ Աշխարհի առաջնության եզրափակչից հետո տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ․ գրում է Euronews-ը։ 

Կազմակերպության կարգապահական հանձնաժողովը նշանակել է կարգապահական և էթիկայի հարցերով դատախազի, որը կուսումնասիրի մրցավարների զեկույցներն ու հանդիպման տեսագրությունները՝ պարզելու՝ արդյոք անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների կամ մարզչական թիմի անդամների նկատմամբ։

Քննության շրջանակում ուսումնասիրվում է Լեանդրո Պարեդեսի վարքագիծը եզրափակիչ հանդիպման ավարտից հետո։ Տեսագրությունների համաձայն՝ կիսապաշտպանը բախվել է Իսպանիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների հետ․ նա բռնել է Էրիկ Գարսիայի վզից, ինչպես նաև չեմպիոնության տոնակատարության ընթացքում Գավիին հրել գետնին։

ՖԻՖԱ-ն կուսումնասիրի նաև Նաուել Մոլինայի գործողությունները։ Մոլինան մեղադրվում է Ռոդրիին հարվածելու համար։ Կքննվի նաև Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալայի ենթադրյալ մասնակցությունը Դանի Օլմոյին հրելու միջադեպին։

Բացի այդ, կուսումնասիրվի Արգենտինայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների վարքագիծը գավաթի հանձնման արարողության ժամանակ, երբ նրանցից ոմանք մեջքով էին կանգնել, մինչ Իսպանիայի հավաքականը պատրաստվում էր բարձրացնել Աշխարհի առաջնության գավաթը։

Բոլոր ապացույցների ուսումնասիրությունից հետո ՖԻՖԱ-ն կորոշի՝ արդյոք հարուցել առանձին կարգապահական վարույթներ և ինչ պատժամիջոցներ կիրառել ներգրավված անձանց նկատմամբ։ 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026