
ՆԳՆ քրեական ոստիկանները բացահայտել են Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ ՆԳՆ
Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու․ հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է
Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Մուրացանի փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվեց մեկ մարդ։


