28 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզություններն Իրանի գերագույն առաջնորդին հայտնաբերելու գաղտնի գործողություն են իրականացնում․ The Times

ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզություններն Իրանի գերագույն առաջնորդին հայտնաբերելու գաղտնի գործողություն են իրականացնում․ The Times

ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները փորձում են հայտնաբերել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը և պարզել՝ արդյոք նա ողջ է․ գրում է The Times-ը։

«Մոջթաբան փետրվարի 28-ին հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից ի վեր շուրջ 150 օր չի հայտնվել հանրության առաջ», – գրում է The Times-ը։

«Չկա որևէ տեղեկություն կամ ապացույց, որ Մոջթաբան օգտագործում է հեռախոս կամ դյուրակիր համակարգիչ (laptop)», – նշում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ մինչ այժմ որպես գերագույն առաջնորդ` Մոջթաբա Խամենեիի անունից չի հրապարակվել որևէ հրապարակային տեսանյութ կամ պաշտոնական ձայնային ուղերձ։

«Թեև փետրվարյան ավիահարվածի հետևանքով նա ստացել էր դեմքի լուրջ վնասվածքներ և ներկայում, հնարավոր է, թաքնվում է ԱՄՆ հետախուզական արբանյակներից խուսափելու համար նախատեսված խոր ստորգետնյա կառույցներում, նրա առողջական վիճակի և թաքստոցի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չկան», – հավելում է պարբերականը։

Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդն «ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ հրաժարվել է էլեկտրոնային սարքերից, որոնք կարող են բացահայտել նրա գտնվելու վայրը»։ Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրվում է, որ նրա հրահանգները փոխանցվում են թղթի վրա արված գրությունների միջոցով կամ միջնորդների օգնությամբ՝ բանավոր հաղորդագրությունների միջոցով։

«Յուրաքանչյուր միջնորդ կարող է փոխանցել հաղորդագրությունը հաջորդ անձին՝ առանց իմանալու՝ ում հաղորդագրությունն է դա», – գրում է The Times-ը։

Պարբերականը ենթադրում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միայն սակավաթիվ պաշտոնյաներ են անմիջական կապի մեջ Մոջթաբա Խամենեիի հետ։

Նշվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) և Իսրայելի հետախուզությունը՝ Մոսադը, այժմ անցել են «HUMINT» կոչվող գործողությունների՝ կենտրոնանալով ոչ թե էլեկտրոնային հետախուզության, այլ մարդկանց միջոցով տեղեկությունների հավաքագրման վրա։ Գործողության նպատակն է կա՛մ ձեռք բերել Խամենեիի վստահված անձանց աջակցությունը, կա՛մ հասկանալ միջնորդական ցանցի կառուցվածքը՝ գտնելու դրա վերջին օղակը։

Ըստ հրապարակման՝ որոնման մեկնարկային կետ կարող է դառնալ ցանկացած անձ՝ սկսած սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարողներից մինչև անվտանգության աշխատակիցներ, բուժանձնակազմ և ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող անձինք։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026