29 Հուլ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը փոխհատուցում է պահանջում Ուկրաինայից

Իրանը փոխհատուցում է պահանջում Ուկրաինայից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կիևը պետք է փոխհատուցի Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման հետևանքով առաջացած վնասները։

X սոցցանցում հրապարակված գրառման մեջ նա նշել է, որ Թեհրանը չի ձգտում սրել իրավիճակը, սակայն Իրանի քաղաքացիների կամ երկրի շահերի դեմ ցանկացած հարձակում «անընդունելի է»։

«Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրի Սիբիհան ինձ վստահեցրել է, որ իրանական նավի վրա հարձակումը եղել է ոչ դիտավորյալ, և որ Ուկրաինան չի ձգտում իրավիճակի սրմանը», – հավելել է նախարարը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026