
Նուբարաշենի անտառշերտի ծրագրի ձախողումը
Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ՝ 8․5 հեկտար տարածքի վրա տնկված շուրջ 10․000 ծառի մեծ մասը չորացել է։
Նախորդ տարվա նոյեմբերին էին քաղաքապետարանը և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել կանաչապատման այս ծրագիրը։
Այս ծավալի անտառպուրակի ստեղծման համար ընդհանուր 212 միլիոն դրամ է նախատեսվել՝ 100 միլիոնը՝ Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական հարկերից, 112 միլիոնը՝ Երևանի համայնքային բյուջեից։
Կապալառուին՝ «Բերդշին» ընկերությանը, արդեն վճարվել է ավելի քան 37 միլիոն դրամ։
Քաղաքապետարանը ծրագրի ձախողումը կապում է ոռոգման ջրի խնդիրների հետ։ Կապալառուն պնդում է՝ ջուրը ուշ են տրամադրել, իսկ որոշ փուլերում ոռոգումը սեփական միջոցներով են իրականացրել։


