29 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը․ Աբրահամյան

Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը․ Աբրահամյան

Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայությունը էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողությունների վրա․ գրում է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սկսած ռեգիոնալ «նայողներից» մինչև տարածաշրջանային նախագծեր՝ տարբեր քաղաքական ազդեցությունների են ենթարկվում, ինչի պարագայում կանխատեսելիության գործոնը բավականին նվազ է:

Դեռ դժվար է ասել, թե ով ինչքան կշահի կամ որքան կկորցնի, բայց մի բան ակնհայտ է` արկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու:

ՀՀ կառավարիչն այս ամենը հրաշալի գիտակցում է, սակայն նրան կառավարողները ելնում են ոչ թե ՀՀ առաջնահերթություններից, այլ սեփական շահերից:

Իսկ սրանց ներսում մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը»,- նշում է Աբրահամյանը:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026