
ՀՀ ընդհանուր արտաքին պարտքն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում՝ 20 միլիարդ դոլար․ ԵԱՏՀ
2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր արտաքին պարտքը հասել է 552.6 միլիարդ դոլարի. գրում է Economist.kg-ն՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներին։
Տարվա ընթացքում այն աճել է 2.9 միլիարդ դոլարով կամ 0.5 տոկոսով։ Մինչդեռ Ռուսաստանի արտաքին պարտքը նվազել է 4.5 տոկոսով կամ 13.9 միլիարդ դոլարով՝ հասնելով 299.1 միլիարդ դոլարի։
Աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է Հայաստանում (աճը՝ 17 տոկոս)՝ հասնելով 20 միլիարդ դոլարի։ Ղազախստանի դեպքում համապատասխան ցուցանիշն աճել է 7.5 տոկոսով՝ հասնելով 182.8 միլիարդ դոլարի, իսկ Բելառուսի դեպքում՝ 2.9 տոկոսով՝ հասնելով 38.3 միլիարդ դոլարի։ Ղրղզստանի արտաքին պարտքն աճել է 1.4 տոկոսով՝ հասնելով 12.4 միլիարդ դոլարի։
Ռուսաստանի արտաքին պարտքն առաջին եռամսյակում նվազել է 2.5 տոկոսով կամ 7.7 միլիարդ դոլարով։ Անցած տարվա ընթացքում Ռուսաստանի ընդհանուր արտաքին պարտավորություններն աճել են գրեթե 17 միլիարդ դոլարով։


