31 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարության 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից

Կառավարության 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ կառավարական գրասենյակի 7 պաշտոնյա ազատվել է աշխատանքից․ տեղեկանում ենք կառավարությունից։

«Դավիթ Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել «Արարատցեմենտի» կառավարիչ։

Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից․ գնում է խորհրդարան։

Պաշտոններից ազատվել են նաև վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանը։ Նրանց մի մասը ևս վերցրել է պատգամավորական մանդատը»,- տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026