ABCMEDIA
Պետական կոչումներ չեն լինի․ թերությունները շտկելու ամենահեշտ լուծումը

Պետական կոչումներ չեն լինի․ թերությունները շտկելու ամենահեշտ լուծումը

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին, նախ զարմացավ, թե ինչու է նա ներկայացնում հարցը՝ նշելով, որ այն ԿԳՄՍ-ի տիրույթում գտնվող հարց է։ Հետո անդրադարձավ, ընգծելով, որ Առնո Բաբաջանյանին երիտասարդների14 %-ն էր ճանաչում, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը։ Պատգամավորը նկատում է, պետության դերն այն է, որ խրախուսի արվեստը։ Մանրամասները` ռեպորտաժում։