
Վրաստանն արտաքսել է 55 օտարերկրացու, այդ թվում՝ հայերի
Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցներն արտաքսել են 55 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների․ գրում է ТАСС-ը՝նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրաքի, Պակիստանի, Ռուսաստանի, Սուդանի, Սոմալիի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների քաղաքացիներ:
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան:
Վերջերս Վրաստանն ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ: Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, պարզեցրել արտաքսման ընթացակարգերը և խուզարկել միգրանտներին:
Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին:


