14 Օգս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը»

Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը»

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկեի այգում, քանդում են Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի օբյեկտներից մեկը՝ «Երաժշտական թատրոնը և ցուցասրահը», որն առավել հայտնի է որպես «խողովակներ» կամ «Ռիկեի կուժեր» հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք կառուցված բազմամիլիոն դոլարանոց նախագիծը մայրաքաղաքի լայնածավալ վերանորոգման մաս էր: Համալիրը, որ նախատեսված էր դառնալ երկրի գլխավոր ցուցահանդեսային և մշակութային վայրերից մեկը, փակ էր գրեթե 15 տարի և այժմ ամբողջությամբ անհետանում է Թբիլիսիի քարտեզից:

Շրջակա տարածքն այժմ ցանկապատված է, և աշխատողները հեռացնում են շենքի ճակատային մասից երեսպատման սալիկները։

«Չնայած մենք բազմիցս հայտնել ենք համագործակցելու պատրաստակամության մասին, ո՛չ պետական մարմինները, ո՛չ էլ այլ շահագրգիռ կողմ երկխոսության մեջ չի մտել ստուդիայի հետ», – նշել են նախագծի հեղինակները՝ Մասիմիլիանո և Դորիանա Ֆուկսասների ճարտարապետական ընկերությունը՝ արձագանքելով ապամոնտաժմանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026