ABCMEDIA
Երկրում այդքան խնդիր կա, ի՞նչ կոչում․ արտիստների արձագանքը

Երկրում այդքան խնդիր կա, ի՞նչ կոչում․ արտիստների արձագանքը

Հայաստանում վերացվեց պատվավոր կոչումների շնորհումը: «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 64 կողմ, 31 դեմ ձայն: Պահպանվել է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Արդարադատության փոխնախարարն էլ երեկ ԱԺ-ի իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե մի շարք ժողովրդական արիստներ կան, որոնց որևէ մեկը չի ճանաչում։ Արմենուհի Հարությունյանը կարդաց մի շարք հայտնի գործիչների անուններ, որոնք և սիրված են, և ճանաչված։ Սա դուր չեկավ մշակութային գործիչներին, ովքեր էլ հակադարձել են փոխնախարարին։