18 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում դեղերն ավելի էժան են, տեսականին՝ ավելի լայն, ի՞նչ է արվում այս ուղղությամբ․ հարց՝ ՔՊ պատգամավորին

Վրաստանում դեղերն ավելի էժան են, տեսականին՝ ավելի լայն, ի՞նչ է արվում այս ուղղությամբ․ հարց՝ ՔՊ պատգամավորին

Վրաստանում դեղերն ավելի էժան են, իսկ տեսականին՝ ավելի լայն, ի՞նչ է արվում այս ուղղությամբ․ ԱԺ նիստում, դիմելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուսինե Բադալյանին, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Ըստ Լուսինե Բադալյանի՝ դեղերի հարցը բավականին զգայուն է։

«Այո՛, Վրաստանի համեմատ մենք ունենք դեղերի գների բավականին տարբերություն։ Հիմա ես կրկին հղում կանեմ առողջապահության ապահովագրությանը, որը մեր հարևան երկրում շատ տարիներ առաջ է ներդրվել։ Լիահույս եմ, որ մենք կգանք կարգավորումների։ Այն փաստը, որ մենք ապահովագրության ներդրման արդյունքում հասանելիություն ենք ձեռք բերել մի շարք անհասանելի դեղերի, նշանակում է, որ դինամիկա կա, և կհասնենք որոշակի արդյունքների»,- ասաց նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026