19 Օգս
2026
34° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ օրում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20․000 մարդ. Վերին Լարսում հսկայական խցանում է առաջացել

Մեկ օրում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20․000 մարդ. Վերին Լարսում հսկայական խցանում է առաջացել

Մեկ օրում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20․000 մարդ. հայտնում է meduza.io-ն՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը հղումով։

«Նմանատիպ դինամիկա» նկատվել է մի քանի օր շարունակ։ Օգոստոսի 15-ին և 16-ին Վերին Լարսի սահմանային անցակետն ամեն օր հատել է ավելի քան 19․000 մարդ։

«Ընթացիկ թվերը զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նմանատիպ ժամանակահատվածների ցուցանիշները», – հավելել է գործակալությունը։

Սկանատեսների վկայությամբ՝ ռուսական կողմում սահմանին մեծ խցանում է առաջացել։ Քաղաքացիները յուրաքանչյուր երկու ժամը մեկ անցնում են մոտավորապես 100 մետր։

Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 13-ին, Վրաստանը և Ռուսաստանը մի քանի ժամով փակել էին իրենց ցամաքային սահմանը՝ գետի վարարման պատճառով։

Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային սահմանային անցակետն է։ 2022 թվականի սեպտեմբերի վերջին Վերին Լարսը դարձավ Ռուսաստանի ամենածանրաբեռնված սահմանային անցակետը, քանի որ հայտարարված զորահավաքի պատճառով հազարավոր ռուսներ լքեցին երկիրը։ Անցակետում կիլոմետրանոց խցանումներ էին առաջացել:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026