23 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան աճել է

Հայկական ծաղիկների արտահանումը Վրաստան աճել է

Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումը զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել հայկական ծաղկի ներկրման նկատմամբ։ Վրաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներն ուսումնասիրելով՝ այս մասին գրել է Business Media Georgia հարթակաը։

Ըստ BMG-ի՝ այս տարվա հունվար-հուլիսին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3․3 մլն դոլարի ծաղիկ, ինչը 53․7 տոկոսով ավելի է՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Վրաստանի Ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավայի խոսքով՝ ռուսական շուկայի սահմանափակումներից հետո հայ արտադրողներն արտադրանքի ավելցուկը մեծ ծավալներով սկսել են ուղղել Վրաստան։ Նրա խոսքով՝ դրա հետևանքով վրացական շուկայում ծաղիկների գները նվազել են, իսկ տեղական արտադրողները հայտնվել են մրցակցային անհավասար պայմաններում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ ֆիտոսանիտարական խախտումների պատճառաբանությամբ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ