25 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության բաժնետոմսեր է գնել

Թրամփն Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության բաժնետոմսեր է գնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին մինչև 50․000 դոլար է ներդրել Իլոն Մասկի SpaceX ընկերությունում՝ համաձայն ֆինանսական հայտարարագրի․ գրում է Reuters գործակալությունը։

Թրամփը հունիսի 23-ին գնել է 15.000-50.000 դոլար արժողությամբ բաժնետոմսեր՝ համաձայն իր՝ օգոստոսի 12-ին ստորագրած և օգոստոսի 22-ին հրապարակված ֆինանսական հայտարարագրի։

Նշվում է, որ գնումը հունիսին ԱՄՆ նախագահի կատարած ավելի քան 1000 բաժնետոմսային գործարքներից մեկն է։

Սպիտակ տան ներկայացուցիչ Դևիս Ինգլը նշել է, որ ԱՄՆ նախագահի ներդրումային պորտֆելը կառավարում են երրորդ կողմի ֆինանսական հաստատությունները։

«Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ նրա ընտանիքի որևէ անդամ հնարավորություն չունի որևէ կերպ ուղղորդելու կամ ազդելու պորտֆելի ներդրումային որոշումների վրա», – հայտարարել է Ինգլը։

SpaceX-ն ԱՄՆ զինված ուժերի համար ծառայություններ մատուցող կապալառու ընկերություն է։ Հինգշաբթի Թրամփն իր թիմին հանձնարարել էր օգնել կտրուկ ավելացնել ԱՄՆ-ում մասնավոր սեկտորի կողմից իրականացվող՝ հրթիռների տիեզերք արձակումների թիվը։ SpaceX-ն այդ ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերություն է։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ