
Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել և հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին
Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է իր հրաժարականի և քաղաքականությունից հեռանալու մասին. ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ։
«Ես որոշել եմ թողնել իմ ներկայիս պաշտոնը և, ըստ էության, քաղաքականությունը։ Ես ուրախ էի աշխատել «Վրացական երազանքի» թիմի հետ», – նշել է Մդինարաձեն։
Նա բացատրել է, որ ինքն է նախաձեռնել իր հեռանալը՝ հավելելով, որ մի քանի շաբաթ շարունակ քննարկել է այդ հարցը Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրաքլի Կոբախիձեի, ինչպես նաև կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Մդինարաձեն վրացական քաղաքականություն է մտել 2016 թվականին՝ դառնալով իշխող կուսակցության խորհրդարանի անդամ։ Ավելի ուշ նա դարձել է օրենսդիր մարմնում իշխող խմբակցության ղեկավար։ 2025 թվականի սեպտեմբերին նա դարձել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար։ 2026 թվականի ապրիլին Մդինարաձեն նշանակվել է Վրաստանի փոխվարչապետ և իրավապահ մարմինների համակարգման հարցերի գծով պետնախարար։ Այս տարվա հուլիսին Վրաստանի վարչապետը Մդինարաձեին ազատել է իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնից և հայտարարել, որ նա կդառնա տարածաշրջանային քաղաքականության հարցերի պետական նախարար՝ պահպանելով փոխվարչապետի պաշտոնը։


