28 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ստեղծվի Պաղեստին պետություն, Իսրայելը կործանված է․ Նեթանյահուի հայտարարությունները՝ կետերով

Եթե ստեղծվի Պաղեստին պետություն, Իսրայելը կործանված է․ Նեթանյահուի հայտարարությունները՝ կետերով

Եթե ստեղծվի Պաղեստին պետություն, Իսրայելը կործանված է․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․

  • Ես ասել եմ՝ եթե Իրանի ձեռքում միջուկային ռումբեր հայտնվեն, դա կլինի Իսրայել պետության և հրեա ժողովրդի վերջը։
  • Իրավիճակն արագ փոխվում է։ Մի ուժ թուլանում է, մեկ այլ ուժ՝ հզորանում։ Սակայն ամենակարևոր ուժը, որ պետք է հզորանա, մերն է․ Նեթանյահուն՝ Թուրքիայի մասին։
  • Ես չեմ կարող կառավարության կազմում ընդգրկել մարդկանց, որոնք ցանկանում են Պաղեստին պետության ստեղծում․․․ Եթե Պաղեստին պետություն ստեղծենք, մենք կործանված ենք։
  • Պատերազմի ընթացքում մեզ ասում էին․ «Դուրս եկեք Գազայի հատվածից, և պատանդները կազատվեն»։ Ես նրանց ասացի․ «Ես բոլոր պատանդներին հակառակ ճանապարհով եմ ազատելու՝ ուժի միջոցով»։
  • Իսրայելը չի հեռանում Գազայի հատվածից։ Գազայի հատվածի վերականգնում տեղի չի ունենա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմալուծվել, իսկ ամբողջ Գազան չի ապառազմականացվել։ Սա մեր անվտանգությունն է։ Սա մեր գոյությունն է։ Անվտանգությունն ամեն ինչից վեր է։
  • Ես ցանկանում եմ, որ Իսրայելը դառնա զենք-զինամթերքի արտադրության արդյունաբերական գերտերություն, որպեսզի մյուսները գան մեզ մոտ։ Հնդկաստանը, Գերմանիան մեզ են դիմում այդ հարցում։
  • Մենք դառնալու ենք արհեստական բանականության ոլորտում 3-րդ գերտերությունը։ Մենք չենք մրցակցում Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, սակայն մրցակցում ենք մյուս բոլոր պետությունների հետ։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ