
Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում։
«Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ ԱՄՆ վարչակազմին ներքաշել է Իրանի դեմ պատերազմի մեջ՝ Իսրայելի շահերից ելնելով։ Նեթանյահուն բացահայտորեն ծիծաղում է այն բանի վրա, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա՝ ամերիկյան ալիքներով հազարավոր եթերաժամի միջոցով», – գրել է Արաղչին։
Իրանցի նախարարի խոսքով՝ Իսրայելի վարչապետն անգլերեն գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը։
«Օձ»,- եզրափակել է Արաղչին։

