31 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում

Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16-ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։

Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։

Այս հաղթանակն առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական առումով։ Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում, իսկ մրցանակաբաշխության ընթացքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։

Մրցաշարին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մարզիկներ՝ պայքարելով իրենց քաշային կարգերում լավագույն արդյունքի համար։ Մհերը դժվար և մրցակցային մենամարտերում կարողացել է առավելության հասնել Վրաստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ